Բացառիկ տեսանյութ․ Ավտոմատավորներ ցուցարարների շարքերում․ նրանք կարող են լինել մարտի մեկի երեք զոհերին սպանողները (Video)


16:25 , 19 փետրվար, 2020

Politik.am-ը գրում է.

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները մեր պետության պատմության սև էջերից մեկն է։ Այդ օրը Երևանի կենտրոնում սպանվեցին Հայաստանի քաղաքացիներ՝ ոստիկաններ և ցուցարարներ։

Թվում է, թե մենք ամեն բան գիտենք այդ իրադարձությունների մասին։ Դե մեզ այդպես են համոզել տաս տարի շարունակ։ Բաց իրականությունը այլ է, իրականությունն ավելի ցավոտ է։

Ի՞նչ գիտենք մենք մարտի մեկի մասին։ Գիտենք, որ կային ցուցարարներ, որոնք անզեն էին ու խաղաղ, կար իշխանություն, որը եկավ և սպանեց ցուցարարներին։ Այլ բան կարծես մենք չգիտենք։

Շատերը համոզված են, որ սա է ճշմարտությունը։ Այդ օրերին ցույցերը առաջնորդողները, որոնց մեծ մասը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ այսօր իշխանության են, պնդում էին, որ ցուցարարների շարքերում չեն եղել զինված անձիք։ ՀՀ նախագահ Քոչարյանն էլ պնդում էր, որ ցուցարարների մեջ եղել են զինված մարդիկ, որոնք կրակել են և ստիպել ուժայիններին գնալ գործողությունների, որպեսզի իրադարձությունը առավել ողբերգական ընթացք չստանան։

Ոմանք չէին հավատում երկրորդ նախագահ Քոչարյանի պնդումներին։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ իր ասածը հեռու չէր իրականությունից։ Ամիսներ առաջ, մենք արդեն հրապարակել էինք մի տեսանյութ, որում պարզ երևում է, որ ցուցարարների միջից մարտական զենք կրողներ են եղել, որոնք նաև կրակել են այդ ընթացքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: