Միայնակ կանայք միաժամանակ պետք է հանդիպեն 1-ից ավելի տղամարդկանց հետ. այդպես ավելի լավ ընտրություն եք կարողանում անել


22:30 , 19 փետրվար, 2020

Եթե կարծում եք, որ ուժեղ և երկար հարաբերությունների գաղտնիքը մոնոգամիայի մեջ է, ապա սխալվում եք:

«Եթե միայնակ կին եք, ով լրջորեն փնտրում է զուգընկերոջ, ապա դա կատարելու լավագույն միջոցը միաժամանակ մի քանի տղամարդկանց հետ հանդիպելն է»:

Ըստ նրա, կինը չպետք է բացառիկ հարաբերություններ պահպանի մեկ տղամարդու հետ, քանի դեռ նա իրեն առաջարկ չի արել:

Այս մեթոդը գործում է ամբողջովին

« Հավատացած եղեք, դա իսկապես աշխատում է,-ասում է մասնագետը»:

Ո՞րն է պատճառը:

« Երբ հանդիպում եք միայն մեկ մարդու հետ, ի սկզբանե դուք սահմանափակում եք ձեր ընտրությունը: Արդյունքում, կարող է պարզվել, որ դուք ամուսնանում եք մի տղամարդու հետ, ով երկարաժամկետ հարաբերությունների համար այդքան էլ հարմար չէր»

Հետևաբար, նա առաջարկում է «պտտվող դուռ» համակարգ. միանգամից հանդիպել մի քանի տղամարդկանց, զտել ակնհայտ ոչ պիտանի թեկնածուներին: Գաղափարն այն է, որ դուք ժամանակ չունեք դրանցից որևէ մեկին չափից ավելի կախված լինելու համար, ուստի կարող եք ավելի խելամիտ, օբյեկտիվ որոշումներ կայացնել:

Սակայն Վունդերը պարզաբանում է, որ պետք չէ բոլորի հետ սեռական հարաբերություն ունենալ: Սա, ըստ նրա, յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է: