Դավիթ Տոնոյանը փակ հանդիպում է կազմակերպել


15:05 , 19 փետրվար, 2020

Hraparak.am-ը գրում է.

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր, ժամը 16.00-ին փակ  հանդիպում է նախաձեռնել Զանգվածային լրատվական միջոցների ղեկավարների հետ։

Թեեւ նման ֆորմատի հանդիպումներ պարբերաբար են կազմակերպվում, սակայն այսօրվա քննարկման գլխավոր շարժառիթը, ըստ ամենայնի, բանակում վերջին շրջանում արձանագրված մահվան դեպքերի  աճն է։