15:05 , 19 փետրվար, 2020Hraparak.am-ը գրում է.
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր, ժամը 16.00-ին փակ հանդիպում է նախաձեռնել Զանգվածային լրատվական միջոցների ղեկավարների հետ։
Թեեւ նման ֆորմատի հանդիպումներ պարբերաբար են կազմակերպվում, սակայն այսօրվա քննարկման գլխավոր շարժառիթը, ըստ ամենայնի, բանակում վերջին շրջանում արձանագրված մահվան դեպքերի աճն է։