Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի ախտորոշման և բուժման նոր ստանդարտ են հաստատել


14:28 , 19 փետրվար, 2020

168.am-ը գրում է.

ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն փետրվարի 19-ին հաստատել է նոր կորոնավիրուսի ախտորոշման եւ բուժման նոր համազգային ստանդարտը: Փետրվարի 19-ին այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Հեռուստատեսության տվյալներով՝ նոր կանոնների համաձայն՝ երկրի բոլոր տարածաշրջաները, ներառյալ Հուբեյի կենտրոնական նահանգը, որտեղ թոքաբորբի ամենաընդգրկուն բռնկումն է դիտարկվում, ախտորոշման գործընթացում պարտավոր են հաշվի առնել մարդու արյան մեջ նուկլեինային թթվի անալիզի կամ հաջորդակարգման (գենային տեղեկատվության ստացման) արդյունքները: Բացի դրանից, ծանր ձեւով հիվանդացածներին բուժելիս հանձնարարվում է լրացուցիչ կիրառել առողջացած հիվանդների արյան պլազմայի փոխներարկման մեթոդը, որոնք ավելի վաղ ախտահարվել են նոր տիպի կորոնավիրուսով:

Իշխանությունները կարգադրել են, որ արդեն դուրս գրված հիվադներին խորհուրդ է տրվում երկու շաբաթվա ընթացքում զննում անցնել բժշկի մոտ՝ իմունիտետի թուլացման ֆոնին վերականգնման նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: