Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 17 տարվա բանտարկության


13:29 , 19 փետրվար, 2020
Սեուլի Բարձրագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բաքին (2008 – 2013 թվականներ) մեղավոր է ճանաչել դրամական միջոցներ յուրացնելու եւ առանձնապես խոշոր չափով կաշառքներ ստանալու մեջ: Ինչպես փետրվարի 19-ին հայտնել է Yonhap գործակալությունը, երկրի նախկին ղեկավարի համար խափանման միջոց է ընտրվել բանտարկությունը՝ 17 տարի ժամկետով: