Ռուսաստանը նախատեսում է նախկին նախագահներին քրեական հետապնդումից անձեռնմխելիություն տալ


13:17 , 19 փետրվար, 2020

Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահները կարող են անձեռնմխելի դառնալ քրեական հետապնդումից այն ժամանակ, երբ նրանք լքեն իրենց պաշտոնը՝ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների ներքո։  Այս մասին, ինչպես գրում է Reuters-ը,  նախօրեին հայտնել է ՌԴ պատգամավոր Պավել Կրաշեննիկովը:

Խորհրդարանական աշխատանքային խմբի կողմից արված այս առաջարկությունը եկավ այն բանից հետո, երբ նախորդ ամիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց քաղաքական համակարգում բարեփոխումների մասին, որոնք որոշակի լիազորություններ հանվում են նախագահի վրայից։

Պուտինի նախաձեռնությունները, որին հաջորդեց կառավարության փոփոխությունը, լայնորեն դիտարկվում է որպես միջոց, որը թույլ կտա նրան երկարաձգել իր իշխանությունը 2024 թվականին իր ժամկետի ավարտից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: