Կանեփային մտավախություններ


12:14 , 19 փետրվար, 2020

Մի քիչ կանեփի ու նրա մշակման մասին ինֆորմացիա։ Նկարում կանեփի երեք տեսակներ են՝ հնդկական (նարկոտիկ), մշակովի և ռուդերալիս։ Այս բոլոր տեսակները պարունակում են տետրահիդրոկանաբինոլ նյութը, որը մեր օրգանիզմի վրա հոգեմետ ազդեցություն է ունենում։ Ամենամեծ քանակությամբ տետրահիդրոկանաբինոլ նյութն այս երեք տեսակից պարունակում է հնդկական տեսակը, որը Հայաստանում գոյություն չունի: Մեզ մոտ տարածված է հիմնականում մշակովի տեսակը, որից սելեկցիոն ճանապարհով կարողացել են ստանալ տեխնիկական սորտեր, որտեղ տետրահիդրոկանաբինոլի քանակությունը չի գերազանցում 0,3%-ը, իսկ ոչ տեխնիակական սորտերի մոտ այն ավելի բարձր է (միջանկյալ՝ 0,3-1%, նարկոտիկ՝ 1-20%):

Հայաստանում շահագրգիռ անձինք փորձում են ներմուծել մշակովի տեսակի ոչ տեխնիկական սորտ, ավելի ճիշտ՝ ուզում են ներմուծել սերմը, այստեղ ստանալ սածիլ, դրանք կտրոնավորել և հանձնել ֆերմերին, վերջում նրանից գնել պատրաստի ապրանքը, այսինքն՝ ամբողջ ռիսկը թողնել ֆերմերի և պատկան մարմինների վրա։ Ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի, քանի որ մշակովի կանեփը կա մեր երկրում և արտաքնապես գրեթե չի տարբերվելու տեխնիկական կանեփից, ահագին մեծ ռիսկեր են առաջանալու, ինչը հետագայում դժվար է լինելու վերահսկել։ Դրան գումարած՝ արդեն Ռուսաստանը սկսում է արտադրել, ինչը ենթադրում է, որ գներն ահագին իջնելու են շուկայում, հետևաբար արդյո՞ք մենք նոր-նոր սկսելով մեր փոքր հողերի վրա, ինչը բարձր գնով դիզվառելիքի հետ միասին ինքնարժեք է բարձրացնելու, կարողանալու ենք մրցակցել և վերջում չենք կանգնելու կոտրած տաշտակի առջև, դրան գումարած՝ ահռելի ռիսկերն էլ մեզ մնան բոնուս։

Անցնենք հաջորդին։ Ի վերջո մենք կանեփի աճեցման փորձ երբևէ չենք ունեցել, իսկ մյուս տեխնիկական մշակաբույսի, որն իսպառ վերացվել է մեր երկրում, աճեցման մեծ փորձ ունենք, դրան գումարած՝ աշխարհի մակարդակով ամենաբարձրորակ պրոդուկտն էր ստացվում, կարելի է ասել՝ անմրցելի էր։ Այդ բույսը ԽՈՐԴԵՆԻՆ Է, որից ստանում էին եթեր, որն օգտագործվում է կոսմետիկայի, շամպունների, օծանելիքի և տիեզերագնացության մեջ։

Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի խոսում խորդենու մասին։Image may contain: plant and nature