Թրամփը խոստովանել է, որ իր թվիթերյան գրառումներն իսկապես կարող են խանգարել ԱՄՆ գլխավոր դատախազին


06:30 , 19 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր թվիթերյան գրառումներն իսկապես կարող են խոչընդոտել ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի աշխատանքին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Ես իսկապես բարդացնում եմ Բարի աշխատանքը, համաձայն եմ նրա ասածի հետ»,- ասել է Թրամփն ու հավելել, որ լիովին վստահում է դատախազին:

Ավելի վաղ ABC News-ին տված հարցազրույցում Բարը նշել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարության վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառումները խոչընդոտում են գերատեսչության աշխատանքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։