Տրամադրվում ենք գարնան գալստյանը. 6 սովորություն, որոնք ձեզ ավելի երջանիկ կդարձնեն


06:08 , 19 փետրվար, 2020

«Ենթագիտակցության ուժը» հայտնի գրքի համաձայն՝ մեր սովորությունները ձևավորում են մեր մտքերն ու այն իրականությունը, որում մենք գոյություն ունենք։ Գրքի հեղինակ, նեյրոկենսաբան Ջո Դիսպենզան վստահեցնում է, որ վարքի հին մոդելները մեզ դեպի հետ են ձգում և խանգարում են զարգացմանը, իսկ նորերը՝ գիտակցաբար ձևավորված սովորությունները, օգնում են երջանիկ դառնալ։ Ընտրել ենք 6 սովորություն, որոնք յուրաքանչյուրին ավելի ներդաշնակ կդարձնեն և կօգնեն պատասխանել «Ի՞նչ եմ ես իրականում ուզում» հարցին։

1. Շնորհակալություն հայտնեք օրվա վերջում

Սովորեցրեք ձեզ ամեն երեկո նոթատետրում երեք բան գրել, որոնք ձեզ երջանկության զգացողություն են պարգևել օրվա ընթացքում։ Դա կարող է լինել ցանկացած բան՝ հաճելի զրույց, նոր հագուստ և այլն։ Ֆիքսելով ձեր դրական հիշողությունները՝ դուք կսովորեք հասկանալ, թե ինչն է ձեզ իրականում երջանկացնում և ավելի շնորհակալ կլինենք այն ամենի համար, ինչ այսօր ունեք։

2. Ձեզ համար ժամանակ թողեք

Սովորեք անջատել հեռախոսի ծանուցումները 21:00 մինչև 06:00-ն. այդպիսով դուք կնվազեցնեք սթրեսի մակարդակը և կսովորեցնեք ձեզ հարգել ձեր անձնական ժամանակն ու տարածքը։

3. Ավելի հաճախ գովեք ինքներդ ձեզ

Մենք ապրում ենք մեր նկատմամբ մեծ պահանջների դարում, որոնք հաճախ խնդիրների են հանգեցնում։ Ո՞վ եմ ես և ի՞նչ կցանկանայի։ Այս հարցերի պատասխանները գտնելը հաճախ այնքան էլ հեշտ չէ, չէ՞ որ ավելի հեշտ է ապրել կենտրոնանալով ընդունված կարծրատիպերի վրա։ Աշխատեք ավելի հաճախ հիշել ձեր երազանքների և նպատակների մասին, որոնք ունեինք փոքր ժամանակ, նշեք այն ամենը, ինչը ձեզ հաջողվել է իրականացնել։ Մի թերագնահատեք ձեր հաղթանակներն ու ձեռքբերումները, գովեք ձեզ և քիչ քննադատեք։

4. Ճիշտ սնվեք

Իսրայելի Գյոթեբորգի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունների համաձայն՝ ճիշտ սննդակարգն ուղղակիորեն ազդում է մարդու ինքնագնահատականի և զգայական բնույթի խնդիրները լուծելու վրա։ Առողջ և օգտակար սնունդ օգտագործող մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում, իսկ նրանց ինքնագնահատականն ավելի բարձր է, քան ֆասթֆուդի սիրահարներինը։

5. Ավելի շատ եղեք բնության գրկում

Էսեքսի (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ բնության գրկում զբոսանքը և բույսերի հետ ցանկացած աշխատանք դրական ազդեցություն է գործում մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։

6. Հարազատների և ընկերների հետ ընթրիքներ կազմակերպեք

Կենդանի շփումը երբեք չի կորցնի իր արժեքն ու օգտակարությունը, հատկապես երջանկության հետ կապված հարցերում։ Հարազատների և ընկերների հետ համեղ ընթրիքի ժամանակ մենք իրականության մեջ ենք սուզվում և թույլ ենք տալիս թուլանալ ինքներս մեզ և վերագտնել։ Մասնագետները պնդում են, որ հարազատների հետ հավաքվելը, նստելն ու զրուցելը թույլ են տալիս ավելի լավ հասկանալ ինքդ քեզ և զգալ քո արժեքը։