Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար


22:20 , 18 փետրվար, 2020

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Պարոն Մանուկյանը մինչ այժմ զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նորք Մարաշում վարչական շրջանի ղեկավարի ժ/պ պարտականությունները կկատարի ղեկավարի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը։