8-ամյա ուկրաինուհին մահացել է վաղաժամ ծերությունից. ո՞րն է նրա վաղաժամ ծերության պատճառը (Video)


02:09 , 19 փետրվար, 2020

8-ամյա Աննա Սակիդոնը մահացել է ծերությունից՝ ներքին օրգանների դիսֆունկցիայի պատճառով, որը բնորոշ է միայն տարեցներին։ Աղջիկը ծնված օրվանից տառապում էր պրոգերիայով՝ հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է այս հիվանդության ընդամենը 160 դեպք։

Ուկրաինայի Վոլոնյան շրջանի Կաչին գյուղի 8-ամյա բնակիչ Աննա Սակիդոնն աշխարհի ամենաերիտասարդ հիվանդն է, որը մահացել է ծերությունից։ Աննան ի ծնե տառապում էր հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ՝ Հաթչինսոն-Գիլֆորդի սինդրոմով կամ պրոգերիայով։ Այս հիվանդությունն օրգանիզմին ստիպում է 10 անգամ ավելի արագ ծերանալ. 8 տարեկանում Աննայի ֆիզիկական վիճակը համապատասխանում էր 80 տարեկանի վիճակին, իսկ նրա քաշը հազիվ գերազանցում էր 7.5 կգ-ը։


Պրոգերիան հազվագյուտ հիվանդություն է, ամբողջ աշխարհում այս հիվանդությամբ տառապել է ընդամենը 160 մարդ։

Աննայի մայրը՝ Իվաննան, ասում է, որ «պատրաստ էր զոհաբերել ամեն ինչ, միայն թե իր դուստրն առողջ լիներ»։ Ուկրաինացի կամավորների միության ղեկավարը, որը մասնակցել է Աննայի բուժմանը, պնդում է, որ մայրն ամբողջ ընթացքում «հավատում էր, որ բժիշկները սխալ են ախտորոշել դստեր հիվանդությունը»։

Տեսանյութում, որտեղ Աննան 3 տարեկան է, մայրը պատմում է, որ աղջիկը ծնվելուց 10 ամիս անց արդեն քայլում էր, իսկ 11-ում արդեն ամենուր հետևում մորը, չնայած վախենում էր ցերեկային լույսից, այդ պատճառով զբոսանքի էր դուրս գալիս միայն գիշերները։

Հոլանդացի հետազոտողների տվյալների համաձայն՝ պրոգերիան շատ հազվագյուտ հիվանդություն է, և 20 միլիոն ծնունդից ընդամենը 1-ի մոտ է հանդիպում։