Եթե Փաշինյանը բանակցային վատ ժառանգություն ստացած լիներ, անցած երկու տարում ստատուս-քվոյի հարցում իներցիայի ուժով այսքան ամուր դիրքեր չէր ունենա. Արտակ Զաքարյան (Video)


21:28 , 18 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճի ձևաչափին մասնակցելը բոլորովին անտեղի էր, մեզ չհաջողվեց միջազգային հանրությանը շահեկանորեն ներկայացնել մեր դիրքորոշումը, և անհասկանալի մնաց՝ որն է արցախյան հակամարտության լուծման մեր տեսլականը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Այն, որ լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար, կարգավորում չէ, այլ հիմնադրույթ: Երբ խոսվում է միկրոհեղափոխության մասին, պետք է հասկանալ՝ ի՞նչն ենք ինչով փոխարինում: Անհեթեթություն է այն պնդումը, թե Թավշյա հեղափոխությունը կանխեց հողերի հանձնումը: Եթե Փաշինյանը բանակցային վատ ժառանգություն ստացած լիներ, անցած երկու տարում ստատուս-քվոյի հարցում իներցիայի ուժով այսքան ամուր դիրքեր չէր ունենա»,- ասել է նախկին փոխնախարարը:

Ըստ Զաքարյանի՝ նախկին երեք նախագահների օրոք ԼՂ հարցում գերտերությունների շահերի համադրման առումով արվել է հնարավոր ամեն ինչ՝ հասնելու մեզ ցանկալի լուծումների, սակայն անհասկանալի է՝ այս հարցում ինչ գործընթաց է վարում գործող իշխանությունը:

Զաքարյանի կարծիքով՝ բանակի խնդիրներին, այդ թվում՝ ոչ մարտական կորուստներին, չի կարելի էմոցիոնալ տեսակետից մոտենալ և դրանք շահարկման առարկա դարձնել. «Խնդրի լուծման ուղին պաշտոնանկությունները կամ քրեական գործերը չեն, դրանք ընդամենը հատվածական լուծումներ են: Սպան այսօր երկրորդ պլան է մղվել, նա դարձել է բոլոր բացասական երևույթների մարմնավորողը, իսկ զինվորը գերկարևորված է: Այդպես չպետք է լինի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ