Ջենիֆեր Լոպեսը լողազգեստով լուսանկար է հրապարակել և հիացրել երկրպագուներին


20:15 , 18 փետրվար, 2020

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը լողազգեստով լուսանկար է հրապարակել և հիացրել երկրպագուներին: Լուսանկարը հայտնվել է նրա Instagtam-օգտահաշվում: Հրապարակված կադրում Լոպեսը ցուցադրել է իր մարմինը՝ հայելու առջև լուսանկարվելով պատուհաններից բացվող համայնապատկերի ֆոնին: Հայտնին պատկերված է ճերմակ բիկինիով՝ փունջ հավաքած մազերով:

«Թուլացա ու վերականգնվեցի»,- գրառում է կատարել նա լուսանկարին կից, որն արդեն ստացել է գրեթե յոթ միլիոն լայք և 99 հազար մեկնաբանություն: Ցանցի օգտատերերն իրենց հիացմունք են հայտնել հրապարակման ներքո:

«Անիրական է. ամենակրակոտն է», «Ես հենց նոր ցանկանում էի բաց թողնել մարզումը, բայց տեսա այդ մարմինը և ոգեւորվեցի», «Վաո՛ւ, խոսք չկա, դու պարզապես սպանեցիր ինձ», գրել են երգչուհու երկրպագուները: