ՉԺՀ-ում ութ օրում բժիշկների համար պաշտպանիչ հագուստի արտադրություն են կազմակերպել


17:15 , 18 փետրվար, 2020

Չինաստանի հյուսիս-արեւելքի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի կարի ֆաբրիկայի ղեկավարությունը նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին ութ օրում կազմակերպել Է բժշկական անձնակազմի համար պաշտպանիչ հագուստի արտադրության նոր գիծ: Այդ մասին փետրվարի 18-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Ձեռնարկության ղեկավարության խոսքով՝ ֆաբրիկան սկսել է աշխատել շուրջօրյա ռեժիմով պաշտպանիչ կոստյումների պահանջարկը բավարարելու համար, որը պայմանավորված Է նոր կորոնավիրուսի համաճարակով: Նշվում է, որ նոր գիծը թույլ կտա օրական թողարկել 1000 միավոր արտադրանք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: