Հարյուրից ավելի բժիշկներ Լոնդոնին կոչ են արել դադարեցնել Ասանժի խոշտանգումները


16:27 , 18 փետրվար, 2020

Ավելի քան հարյուր բժիշկներ ամբողջ աշխարհից Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ են արել վերջ դնել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի տառապանքներին եւ նրան որակյալ բժշկական օգնության հնարավորություն ընձեռել: 18 երկրներից 117 բժիշկների ստորագրություններով համապատասխան հանրագիրը հրապարակված է բրիտանական The Lancet բժշկական հանդեսում:

Բժիշկների կոլեկտիվ ուղերձում դատապարտվում է Ասանժին որակյալ բժշկական օգնություն ստանալու իրավունքից զրկելը եւ «նրա նկատմամբ (հոգեբանական) խոշտանգումների գործադրումը», ինչն անցյալ տարի հավաստել Է խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը: Բժիշկները համաշխարհային հանրակցությանը նախազգուշացրել են «վտանգավոր նախադեպի ստեղծման մասին, երբ բժշկական մասնագիտությամբ կարելի է մեքենայություններ անել որպես քաղաքական գործիք»: «Մենք կառավարությանը կոչ ենք անում վերջ դնել Ասանժի խոշտանգումներին եւ նրա համար ապահովել, քանի դեռ շատ ուշ չէ, մատչելիներից լավագույն բժշկական սպասարկման հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: