ԿԸՀ-ն գրանցեց «Ոչ»-ի ճակատը


16:25 , 18 փետրվար, 2020

Hraparak.am-ը գրում է.

Քիչ աջաջ ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգն էր «Ոչ» քարոզչության կողմ և նրա լիազոր ներկայացուցիչ գրանցելը։

Հիշեցնենք, որ դիմել էին շուրջ 61 իրավաբաններ՝ Ռուբեն Մելիքյանը, որը խմբի լիազոր ներկայացուցիչն է, Գոհար Մելոյանը, Արսեն Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Տիգրան Աթանեսյանը, Աստղիկ Մաթևոսյանը, Արտակ Ասատրյանը, Սիրանուշ Սահակյանը, Անահիտ Սարգսյանը, Արսեն Մկրտչյանը և այք։ ԿԸՀ-ն արտահերթ նիստով պաշտոնապես հաստատեց «Ոչ» քարոզչության կողմը։ 

Մելիքյանը լրատվամիջոցներին ասաց, որ իրենք օգտվելու են անվճար եթերի և այլ միջոցներով, լինելու են հրապարակային ելույթներ։