Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Արտակ Դավթյան


14:12 , 18 փետրվար, 2020

Aysor.am-ը գրում է.

Չեմ պատրաստվում հաժարական տալ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում բանակում զոհերի թվի աննախադեպ աճին։

«13 զոհը, որ դուք շեշտում եք, միայն 4-ը հիվանդության պատճառով է, 4-ը՝ դժբախտ պատահարի հետևանք։ Այո՛, ես եղել եմ և զոհերի թաղմանը, և՛ զորամասերում էլ եմ լինում, որովհետև չեմ խորշում», - ասաց նա։