Ալիևին սենյակում սպասեցնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին, բայց նման դրվագները դժվար են մարսվում


13:06 , 18 փետրվար, 2020

Հա, ու ևս մեկ դիտարկում Մյունխենից:

Ալիևին սենյակում սպասեցնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին: Հայկական ՖԲ տիրույթն ահագին մեմեր ստեղծեց:

Բայց հուսամ՝ լավ եք հաշվել: Ուշադիր կլինեք՝ հաջորդ հնարավոր հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք: Նման դրվագները դժվար են մարսվում:

Մշտապես զգոն կպահեք արարողակարգի ծառայությունը: