Արեւիկ Անափիոսյանի հրաժարականի հիմնական պատճառը նրա տան գողոնն է եղել. «Իրատես»


13:01 , 18 փետրվար, 2020

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի տան գողոնը բավականին ապշեցնող, միաժամանակ տպավորիչ է եղել, ինչն էլ հենց դարձել է նրա հրաժարականի հիմնական պատճառը:

Որոշ աղբյուրների փոխանցմամբ, նրա տնից գողերը տարել են հարյուր հազարավոր դոլարներ, որոնց ծագման «գաղտնիքն» էլ հայտնի է դարձել իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին:

Ըստ օդում կախված լուրերի` կապ է ունեցել ԿԳՄՍ-ին տրված գրանտների հետ: Առերեւույթ դրսում սովորելու պատրվակով փոխնախարարի պաշտոնը թողած Անափիոսյանի «թասիբին» կանգնել են սորոսականները, որոնք ամեն ինչ արել են, որ վերջինս «անպայման» մեկնի արտասահման` «կրթություն» ստանալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում