Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1868-ի


12:25 , 18 փետրվար, 2020

Aysor.am-ը գրում է.

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով վարակման ընդհանուր թիվը հասել է 72.400-ի, որոնցից 1868-ը մահացել են, ասվում է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Մեկ օր առաջ պաշտոնապես հաղորդվել էր 1.886 հազար վարակվածի մասին: Հիվանդանոցներից մեկ  օրում դուրս է գրվել 1701 մարդ, մահացել` 98-ը: