Հայկական խոհանոցն ամենահներից ու համեղներից մեկն է աշխարհում: Դեռևս 2500 տարի առաջ հայերը կարողացել են հաց թխել և խորոված պատրաստել:
Զբոսաշրջիկները գրեթե միշտ հարցին, թե ինչն է ամենից շատ դուր եկել նրանց Հայաստանում, պատասխանում են. «Խոհանոցը»: Ահա թե որոնք են այն երեք ուտեստները, որոնք գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ հայերը դրանց խոշոր չափերովն են պատրաստել:
Տոլմայի ավելի քան 50 տարատեսակ կա: Բոլորս էլ գիտենք, որ այն պատրաստելու համար հարկավոր է մսի, բրնձի, կանաչիների ու համեմունքների խառնուրդով լցոնել կաղամբի տերևը կամ խաղողի թուփը: Խաղողի թփով պատրաստված տոլման մատուցում են մածուն-սխտորի սոուսով: Իսկ ահա ամառային տոլման պատրաստում են պղպեղով, լոլիկով և սմբուկով:
Հայերը կարողացել են պատրաստել աշխարհի ամենաերկար տոլման, որն ունի 60 մ 44 սմ երկարություն և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Բառերով նկարագրել հնարավոր չէ, թե որքան համեղ է արցախյան այս ուտեստը, որի մեջ բազմաթիվ տեսակների կանաչիներ կան:
Նախորդ տարի ժենգյալով հացի հայրենիք համարվող Արցախում պատրաստեցին ամենաերկար ժենգյալով հացը, որն ուներ 3 մ երկարություն: Այն ևս հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում:
Իսկ այժմ քաղցրավենիքի մասին: Գաթան ամենահամեղ հայկական թխվածքն է, որի մի քանի տեսակներ գոյություն ունեն: Կարելի է գաթան հատով կամ ընդհանուր պատրաստել: Նրբագույն խմոր, շաքարավազից, ալյուրից ու յուղից պատրաստվող խորիզ, որը պարզապես հալչում է բերանում. ինչպե՞ս է հնարավոր գաթա չսիրել:
Նախորդ ամառ հայերը թխեցին աշխարհի ամենաերկար գաթան: