Օբաման Պուտինի հետ կքննարկի Սնոուդենի հետ կապված իրավիճակը


04:30 , 13 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և նրա հետ քննարկել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ կապված իրավիճակը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Սնոուդենն գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում, քանի որ նրա ամերիկյան անձնագիրը չեղյալ է համարվել և նա ոչ մի տեղ չի կարող մեկնել:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին նշել է, որ Պուտինի և Օբամայի հեռախոսազրույցը նախատեսված է եղել դեռևս մի քանի օր առաջ: