Ժողովրդավարության ուղին ոտք դրած և կայուն ավանդույթներ ու զարգացած քաղաքական մշակույթ դեռևս չունեցող ազգերը պետք է անպայման օգտագործեն արդեն առկա փորձը


19:54 , 17 փետրվար, 2020
Ժողովրդավարության ուղին ոտք դրած և կայուն ավանդույթներ ու զարգացած քաղաքական մշակույթ դեռևս չունեցող ազգերը պետք է անպայման օգտագործեն արդեն առկա փորձը։ Մոտ 400 մլն հասնող բնակչություն ունեցող գերհարուստ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին նոյեմբերին կլինի ընդամենը երկու թեկնածու, և դա՝ շնորհիվ նախնական ընտրությունների անցկացման շատ արդյունավետ մեխանիզմի։ Այսօր տեղեկացանք, որ 100 հազար ընտրող ունեցող Արցախի նախագահական ընտրություններին կմասնակցի, եթե չեմ սխալվում, 14 թեկնածու։ Չեմ կարծում, թե սա նպատակահարմար է և օգտակար։