«Ապօրինի ստեղծված պետություն». ՌԴ սահմանադրական դատարանի դատավորը կոչ է արել Ռուսաստանը չհամարել ԽՍՀՄ իրավահաջորդ


15:53 , 17 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

ՌԴ սահմանադրական դատարանի դատավոր Կոնստանտին Արանովսկին ԽՍՀՄ-ն անվանել է «ապօրինի ստեղծված պետություն» և առաջարկել  Ռուսաստանը չհամարել ԽՍՀՄ-ի իրավահաջորդը: Այս մասին գրում է Коммерсантъ պարբերականը:

Դատավորն իր դիրքորոշումը հայտնել է՝ մեկնաբանելով սահմանադրական դատարանի որոշումը կապված քաղաքական հետապնդումների հետևանքով կեցավայրը կորցրած երեխաներին փոխհատուցում հատկացնելու հետ:

Արանովսկու խոսքով՝ խորհրդային ժամանակահատվածի բռնաճնշումների զոհերի ռեաբիլիտացիան չպիտի դիտվի որպես մեղավոր անձի կողմից զոհին պատճառված վնասի փոխհատուցում:

«Արդարադատությունը կարելի է վերականգնել ոչ միայն գործած մեղքի պատճառով, այլ պարզապես ճշմարտությունից, ճշմարտության նկատմամբ հավատից, բարեգթությունից դրդված»,-ասել է դատավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: