Aysor.am-ը գրում է.
Ամերիկուհի Ջեյնը, ով որոշ ժամանակ առաջ տառապում էր ոսկրային քաղցկողով, կարողանում է ոտքը պտտել 180 աստիճանով: Սա բացատրվում է նրանով, որ վերջերս կատարված վիրահատության ընթացքում բժիշկները, փորձելով փրկել աղջկա կյանքը, հեռացրել են նրա հետուքի մի մասը և դրան փոխարինող որևէ պրոթեզ չեն դնել:
Մի քանի ամիսների ընթացքում բուժման դժվարին շրջաններ անցնելուց հետո Ջեյնը կարողացավ քայլել, լիովին վերականգնվել և ի զարմանս բոլորի, առանց ցավ և ջանք գործադրելու՝ ոտքը պտտել անհավանական անկյան տակ: