Վրաստանի նախկին նախագահ Մարգվելաշվիլին հայտարարեց ակտիվ քաղաքականություն վերադարձի մասին


13:07 , 17 փետրվար, 2020

Panorama.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարում է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին։

Այս մասին այսօր թվիթերում գրառում է կատարել Մարգվելաշվիլին։

«Ընտրելով ավտորիտարիզմը՝ Վրացական երազանքը հատեց կարմիր գծեր: Ոչ մի ժողովրդավարություն, ոչ մի ազգային միասնություն, ոչ մի արևմտյան ուղի: Չեմ դիտելու, թե ինչպես է  սա տեղի է ունենում: Վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն: Իմ ընկերների և վրաց ժողովրդի հետ միասին ծառայելու եմ մեր արևմտյան ընտրության առաքելությանը»,-գրել է Մարգվելաշվիլին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: