Բանակում ստեղծված իրավիճակն ամենաթողության, 30 տարվա անարդարության հետևանքն է. Մանվել Եղիազարյան


12:41 , 17 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Բանակում ստեղծված իրավիճակը ամենաթողության, անարդարության հետևանք է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

«Դեպքերի ցուցանիշը շատ մտահոգիչ է, խնդիրն այն է, որ երիտասարդները մինչև բանակ գնալը և դրանից հետո այնպիսի պայմաններում են գոյատևում, որ անընդհատ տեսնում են անարդարություն: 30 տարվա անկախությունից հետո մենք հասարակությանը չենք պաշտպանել, վտանգել, շերտավորել ենք: Այս երիտասարդների հետ պետք է աշխատել հայրենասիրության գաղափարով: Միայն այդ գաղափարով կարող եք կարգ ու կանոն հաստատել, ուրիշ ճանապարհ դուք չունեք: Դաստիարակեք դպրոցից սկսած: Զինվորին խորքային հասկացրեք՝ չի եկել տվյալ սպայի, հրամանատարի համար, եկել է հայրենիքը պաշտպանելու»:

Մանվել Եղիազարյանի խոսքով՝ զինվորը պիտի տեսնի, որ բանակում արտոնյալներ չկան, քրեական ենթամշակույթը պիտի բանակ չներթափանցի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: