Իմքայլականները կհավաքվեն. ինչ քննարկում է սպասվում


11:29 , 17 փետրվար, 2020

ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր քարոզարշավի մեկնարկի օրը, իմքայլականները որոշել են հավաքվել: Ըստ մեր տեղեկությունների՝ բոլորին տեղեկացրել են, որ անպայման ներկա գտնվեն իրենց հավաքին, քանի որ քարոզարշավի հետ կապված մեծ քննարկում է սպասվում: Ըստ մեր տեղեկությունների այն պլանավորված է երեկոյան ժամին, որպեսզի օրվա մեջ հստակեցվի իմքայլականների ծրագիրը:

Տեղեկացանք նաև, որ երեկ` կիրակի օրը ևս իշխանության ներկայացուցիչները հավաք են ունեցել Սայաթ-Նովայի ՔՊ գրասենյակում: Այսօր հնարավոր է այդ հավաքին ներկա գտնվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իմքայլականները մեզ հետ մասնավոր զրույցում նշում էին, որ այսօր իրենց ծրագրերի մասին հստակեցում կլինի: