Հոգեբուժարանի բժիշկն ահազանգել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անվտանգության աշխատակիցը վեճի ժամանակ վնասվածք է հասցրել քաղաքացուն. Shamshyan.com


11:12 , 17 փետրվար, 2020

Shamshyan.com-ը գրում է.

Փետրվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ «ձախ ձեռքի այտուցվածություն» ախտորոշմամբ իրենց մոտ՝ Ավանի հոգեբուժարան է բուժօգնության դիմել Ռիտա Չեմենյանը։

Քաղաքացու ահազանգով մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին ահազանգող Մանուկյանը հայտնել է, որ Ռ. Չեմենյանը վնասվածքը ստացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ տեղի անվտանգության աշխատակցի կողմից վիճաբանության ժամանակ հրել-գցելու հետևանքով:

Կայքի տեղեկություններով՝ ահազանգող Մանուկյանը հայտնել է, որ ինքն աշխատում է Ավանի հոգեբուժարանում՝ որպես բժիշկ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: