Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1770-ի


10:36 , 17 փետրվար, 2020

Aysor.am-ը գրում է.

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով վարակման ընդհանուր թիվը հասել է 70.548-ի, որոնցից 1770-ը մահացել են, ասվում է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Մեկ օր առաջ պաշտոնապես հաղորդվել էր 2.048 հազար վարակվածի մասին: Հիվանդանոցներից մեկ  օրում դուրս է գրվել 1563 մարդ, մահացել` 105-ը: