Ա սերիա․ Լացիոն կամային հաղթանակ տարավ Ինտերի դեմ խաղում


03:30 , 17 փետրվար, 2020

Armsport.am-ը գրում է.

Իտալիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակում «Լացիոն» հյուրընկալել էր «Ինտերին»։

Հանդիպման հաշիվը բացվեց 44-րդ րոպեին։ «Ներաձուրիներին» առաջ մղեց Էշլի Յանգը։ Երկրորդ կեսում «Լացիոն» հետ բերեց կորցրածը։ 50-րդ րոպեին Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում իր 26-րդ գոլը խփեց Չիրո Իմոբիլեն՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։

69-րդ րոպեին Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը երկրորդ գնդակն ուղարկեց «Ինտերի» դարպասը ու ապահովեց իր թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։