Իրանում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


04:30 , 17 փետրվար, 2020

168.am-ը գրում է.

Իրանի հարավում փետրվարի 16-ին տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 16։30-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Աբաս քաղաքից 48 կմ արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 47 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել։