Յուրահատուկ լուսնային հորոսկոպ՝ ըստ ծննդյան ամսի


03:05 , 17 փետրվար, 2020

Ներկայացնում ենք յուրահատուկ լուսնային հորոսկոպ ըստ ծննդյան ամսվա:

Հունվար՝ վառ Լուսին

Գլխավոր որակը՝ կարեկից

Կարողանում եք լսել: Շատ հավաք եք, կարող եք ելք գգնել ամենաբարդ իրավիճակներից: Հաճելի եք շփման մեջ և կարողանում եք հոգ տանել մտերիմների մասին:

Փետրվար՝ փոթորկոտ Լուսին

Գլխավոր որակը՝ արդարություն

Միշտ շրջապատողներին վերաբերվում են ինչպես արժանի են:

Մարտ՝ շաքարային Լուսին

Գլխավոր որակը՝ բարություն

Սիրում եք հոգ տանել ձեր մտերիմների և հարազատների մասին: Մի մոռացեք ձեր մասին: Դուք մտերիմների ուշադրւթյան և հոգատարության կարիքն ունեք: Այլապես կարող եք ուժեղ ընկաճխտ ունենալ:

Ապրիլ՝ ազատ Լուսին

Գլխավոր որակը՝ անկախություն

Թեև շատ ազատասեր եք, շրջապատողներին վերաբերվում եք մեծ հարգանքով: Զարմանալի մարդ եք, ում միտքը և սիրտն իդեալականորեն հավասարակշռված են:

Մայիս՝ ծաղկային Լուսին

Գլխավոր որակը՝ համբերատարություն

Շատ հանդուրժող եք անծանոթ մարդկանց հանդեպ: Միշտ պատրաստ եք նրանց «հասկանալ և ընդունել», բայց ոչ ոք չի կարող ձեզ իր կամքը պարտադրել: Որովհետև ձեր բարի սիրտը հրաշալիորեն հավասարակշռվում է բարձր ինտելեկտի հետ:

Հունիս՝ Մեղրալուսին

Գլխավոր որակը՝ նպատակասլացություն

Հեշտ ճանապարհներ չեք փնտրում: Շատ հպարտ եք ձեր ձեռքբերումներով, միշտ ձեզ որոշակի հումորով եք վերաբերվում:

Հուլիս՝ ոսկյա Լուսին

Գլխավոր որակը՝ դիվանագիտություն

Չեք սիրում վեճեր և ծեծկռտուքներ, ուստի միշտ աշխատում եք փոխզիջում գտնել: Հարգում եք ուրիշների զգացմունքները, բայց միշտ պնդում եք ձեր դիրքորոշումը: Սիրում եք լինել ինչպիսին կաք:

Օգոստոս՝ փոթորկոտ Լուսին

Գլխավոր որակը՝ անհատականություն

Իմաստ չեք տեսնում վեճերի մեջ, ուստի կարող եք ինչ-որ մեկի հետ համաձայնվել, հետո ձեր ուզածով վարվել: Վեճի դեպքում իսկական խաղաղարար եք: Դրա համար ձեզ շատ են գնահատում և հարգում:

Սեպտեմբեր՝ պտղաբեր Լուսին

Գլխավոր որակը՝ ազնվություն

Բարեկամական եք, երբեք չեք ձգտում մարդուն ձեր կարծիքը պարտադրել: Միաժամանակ չեք վախենում ասել՝ ինչ մտածում եք:

Հոկտեմբեր՝ ուղեկցող Լուսին

Գլխավոր որակը՝ ակտիվություն

Սառը միտք ունեք և տաք սիրտ: Ցանկացած խմբում անմիջապես ուշադրության կենտրոնում եք հայտնվում: Հրաշալի կերպով հաղթահարում եք ցանկացած դժվարություն, քանի որ նախընտրում եք ոչ թե խոսել, այլ գործել:

Նոյեմբեր՝ դառը Լուսին

Գլխավոր որակը՝ անվախություն

Ձեզ համար շատ կարևոր են մտերիմների հետ հարաբերությունները, միշտ պատրաստ եք օգնել ընկերներին: Թեև աշխատում եք ամեն գնով խուսափել վեճից, բավական համարձակ եք ձեր տեսակետը պնդելու համար:

Դեկտեմբեր՝ ցուրտ Լուսին

Գլխավոր որակը՝ հետաքրքրասիրություն

Գրեթե միշտ համոզված եք, որ իրավացի եք, բայց հազավադեպ եք վեճի բռնվում: Ամենաշատը սիրում եք խնդիրների լուծման հետաքրքիր միջոցներ հորինել և իրավիճակներից յուրօրինակ ելքեր գտնել: