10 առավելություն, որ ունեն ցածրահասակ աղջիկները


05:09 , 17 փետրվար, 2020

Եթե Ձեր հասակը 165-ից քիչ է, ուրեմն հավանաբար բավականին հաճախ դժգոհում եք, որ բնությունը անարդար է գտնվել Ձեր նկատմամբ:

Բայց նորից մտածեք, արդյո՞ք դա այդքան վատ է:

Ունենք ապացույցներ, որ հիմա Ձեր կյանքը շատ ավելի լավ է, քան կարող էր լինել եթե Ձեր հասակը 20 սմ-ով ավել լիներ:

1.Կարճահասակ աղջիկները տղաների շրջանում ավելի պահանջված են

Դա ապացուցվել է Անգլիայում կատարված հետազոտության ժամանակ: Ըստ հետազոտության, 151 մինչև 158 հասակ ունեցող աղջիկները ավելի հաճախ են ամուսնանում, իսկ մայրանում են 40 տարեկանում:

2.Մեզ ավելի հեշտ է քնել գնացքի մեջ կամ ինքնաթիռում

Իսկապես, ինչքան հասակդ կարճ լինի, այդքան քիչ խնդիրներ կունենաս: Բոլորը գիտեն այդ մասին, եթե ճամփորդել են գնացքով կամ ինքնաթիռով:

3.Մենք կարող ենք հագուստ գնել փոքրերի համար նախատեսսված խանութներից

Դա օգնում է խնայել: Իսկապես:

4.Մենք շատ քիչ հնարավորություն ունենք սիրահարվել տղայի, ով մեզանից կարճահասակ է:

Ըստ վիճակագրության:

5.Մեզ հեշտ է հավաքել տունը:

Դուք հեշտորեն կարող եք մաքրել դժվարանցանելի տեղերը: Եվ նման իրավիճակները խիստ բազմազան են:

6.Մարդիկ ավելի հաճախ են Ձեզ գրկում

Փոքրիկ մարդկանց ավելի շատ են գրկում, քան մեծերին: Երևի այն պատճառով, որ ավելի հաճելի են թվում նրանք: Կամ ուղղակի, որովհետև ավելի հեշտ է: Դա կարևոր չէ:

7.Մեզ մոտ անկոլոգիայի առաջացման հնարավորությունը ավելի քիչ է

Հետազոտությունը ցույց է տվել, որ կարճահասակ մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում անկոլոգիական հիվանդություններով: Հասակի ամեն 10 սմ-ն մեծացնում է հիվանդանալու հավանականությունը 13%. տոկոսով:

8.Մենք երկու բաժակ գինուց արդեն իսկ առույգանում ենք:

Մենք ավելի հեշտ ենք էյֆորիայի վիճակում հայտնվում: Իսկ հաջորդ օրը լավ ենք զգում մեզ:

9.Մենք քիչ ենք կոսմետիկա օգտագործում

Ինչքան փոքր է մարմինը, այդքան քիչ կոսմետիկա եք ստիպված լինում օգտագործել: Օճառը, շամպունը այդքան էլ էժան չեն:

10.Խմբակային լուսանկարներում մենք միշտ առաջին շարքում ենք

Այս զգացումը Ձեզ ծանոթ է դեռևս դպրոցից: Մենք իրականում ավելի շատ հնարավորություններ ունենք ուրիշների հիշողության մեջ մնալու: Եվ ստիպված չենք եղել ֆիզիկայի ուսուցչի կողքը կանգնել: