Արցախը չունի ներկայացուցիչներ, ունի օրինական ընտրված իշխանություն․ Արթուր Ղազինյանը՝ Ալիևի հետ հանդիպմանը Փաշինյանի ձևակերպման մասին


00:09 , 16 փետրվար, 2020

Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն:

Տարբերությունն ահռելի է, ուղղակի տրամագծորեն հակադիր բևեռներ են:

«Արցախի ներկայացուցիչ» ասել նշանակում է չընդունել Արցախի գոյությունը, մերժել անկախության ամբողջ ճանապարհը և հաղթանակած հերոսամարտը: Սա ուղղակի անթուլատրելի է:

Իսկ ասել «Արցախի օրինական ընտրված իշխանություն» նշանակում է ընգծել Արցախի սուբյեկտայինությունը, ժողովրդավարական բնույթն ու կայացած պետականությունը:

Նման մակարդակում երկու անգամ պատահական չեն սխալվում