ԱՄՆ-ը 15%-ով բարձրացնում է Եվրամիությունից ինքնաթիռների մաքսատուքերը


00:00 , 16 փետրվար, 2020

ԱՄՆ իշխանությունները որոշել են բարձրացնել մաքսատուրքերը Եվրամիությունից ներմուծված ինքնաթիռների համար, ասվում է Միացյալ Նահանգների առևտրի ներկայացուցչի գրասենյակի կայքում:

Հայտարարության մեջ ասվում է, որ մաքսատուքերը կբարձրանան 10%-ից 15%-ով: Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 18-ից:

Նշենք, էր ԱՄՆ-ն Եվրամիությունից ներմուծված ինքնաթիռների մաքսատուրքերը բարձրացրել է 2019-ի հոկտեմբերին՝ Airbus եվրոպական ավիաշինական կոնցեռնի սուբսիդավորման առումով ԱՄՆ-ԵՄ վեճի շուրջ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արբիտրի որոշումից հետո:

Այդ որոշումը Վաշինգտոնին թույլ տվեց սահմանել տարեկան 7,5 միլիարդ դոլար մաքսատուրք: