Genesis կորեական բրենդի պրեմիում դասի ավտոմոբիլները ճանաչվել են աշխարհում ամենահուսալիները: Այս մասին են վկայում J.D.Power-ի հետազոտությունները: Genesis-ը զբաղեցրել է առաջին տեղն ընդհանուր հաշվարկում, իսկ G80 մոդելը համարվել է լավագույնը պրեմիում դասի միջին չափի ավտոմեքենաների սեգմենտում:
«Պարգևները, որոնք Genesis-ը ստացել է առաջին պաշտոնական վաճառքի սկսվելուց ընդամենը մի քանի տարի հետո, մեզ ստիպում է դառնալու այն ավտոարտադրողը, որը հուսալիության բացառիկ մակարդակ է ապահովում»,- մեկնաբանել է Genesis Motor North America-ի գործադիր տնօրեն Մարկ Դել Ռոսոն:
J.D.Power-ի ամենամյա հետազոտությունն արտադրողներին և նրանց արտադրանքը գնահատում է հարյուր նմուշի հաշվով ծագող խնդիրների գործակցով: Այդ ցուցանիշով Genesis-ն առաջ է անցել վարկանիշի մյուս մասնակիցներից: Բրենդի հուսալիության գործակիցը կազմել է 89 բալ: