Disney-ը նկարահանելու է Գայ Ռիչիի «Ալադինի» սիքվելը. Variety


20:00 , 15 փետրվար, 2020

Disney ստուդիան նկարահանելու է Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի սիքվելը, որն էկրաններին հայտնվել է անցյալ տարի: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:

Նրա աղբյուրների տվյալների համաձայն, կինոնկարի շարունակության մեջ ներկայացվելու է «միանգամայն նոր պատմություն», որը հիմնված չի լինի ավելի վաղ թողարկված անիմացիոն ժապավենների վրա:

Disney-ը գտնվում է սիքվելի արտադրության վաղ փուլում: Ստուդիան մտադիր է պահպանել գլխավոր դերակատարներին՝ Ուիլ Սմիթին, Նաոմի Սքոթին և Մենա Մասուդին: Որպես սցենարի հեղինակներ հանդես կգան Ջոշ Գեյնթիսը և Անդրեա Բեռլոֆը, իսկ ռեժիսորական աթոռին կարող Է վերադառնալ Գայ Ռիչին:

«Ալադինը», որը 1992 թվականի համանուն մուլտֆիլմի կինոադապտացիան է, վարձույթ Է մտել 2019 թվականի մայիսին և միջազգային վարձույթում վաստակել է ավելի քան 1 մլրդ դոլար: