Ումի՞ց է Հյուգոն ոգեշնչվել հայտնի Քվազիմոդոյի կերպարը ստեղծելիս. հետաքրքրաշարժ պատմություն


22:00 , 15 փետրվար, 2020

Փարիզի Աստվածամոր տաճարը կամ Նոտր-Դամը Ֆրանսիայի գլխավոր խորհրադանիշերից մեկն է։ Նախորդ տարի, երբ վեհ կառույցը հրդեհվեց, ամբողջ աշխարհը սուգ հայտարարեց։ Մարդիկ, որոնք արդեն հասցրել էին այցելել տաճար, վերանայում էին իրենց լուսանկարները։ Իսկ նրանք, ովքեր այնտեղ չէին եղել, ափսոսում էին դրա համար։ Այսօր դժվար է հավատալը, որ 20-րդ դարի սկզբին տաճարի նշանակությունն այնքան էլ մեծ չէր։

Այն ամենասովորական տաճարներից էր համարվում, որը նորոգման կարիք ուներ։ Նոտր-Դամի հանդեպ սերը ծագել է 1831 թ. Վիկտոր Հյուգոյի վեպից հետո, որի գլխավոր հերոսներն էին գնչուհի Քսմերալդան և կուզիկ Քվազիմոդոն։

Երկար ժամանակ համարվում էր, որ գրքի բոլոր հերոսները հորինված են։ Սակայն 2010 թ. այլ տեղեկատվություն իի հայտ եկավ։ Այն տպագրեցին բրիտանական հայտնի “The Daily Telegraph” պարբերականում։ Լրագրողները հղում էին կատարում ոմն Էդրիան Գլյուի խոսքերին, որն աշխատում էր լոնդոնյան թանգարանում։

Մի անգամ նա փոփրել է արխիվը և հանդիպել հետարքիր թղթերի։ Խոսքը գնում է մի ձեռագրի մասին, որտեղ գրված է եղել ոմն Հենրի Սիբսոնի կենսագրությունը։ 19-րդ դարի 20-ական թվականներին նա ճարտարապետ է եղել, որն իրականացրել է Նոտր-Դամի վերանորոգումը։

Աշխատանքի ընթացքում Սիբսոնը հաճախ է հանդիպելՏրայան ազգանունով մի քարագործի, որը չափազանց կենսախինդ և մարդասեր անձնավորություն է եղել։ Սակայն նույն հատկություններով օժտված չի եղել Տրայանի ղեկավարը։ Վերջինս կուզիկ է եղել և ոչ մարդամոտ։ Գրառումներից մեկում նա հիշատակվում է հենց Կուզիկ անունով։ Առավել մանրամասն և հստակ վկայություններ նրա իրական անվան մաիսն չեն պահպանվել։

Ենթադրելով, որ հենց քարագործն է եղել Հյուգոյի ստեղծած կերպարի նախատիպը, Գլյուն սկսել է ուսումնասիրություններ կատարել։ Նա ուղևորվել է Փարիզ և քաղաքի արխիվից գտնել վերանորոգմանը մասնակցող բոլոր մարդկանց անուն-ազգանունները։

Դրանց մեջ է եղել ոմն Տրաժեն, որն ապրել է այն փողոցում, որում այդ տարիներին ապրել է Վիկտո Հյուգոն։ Այսինքն՝ նրանք միգուցե ծանոթներ են եղել և խորհրդավոր կուզիկին Հյուգոն հնարավորություն է ունեցել երբևէ հանդիպելու։