Արսեն Բաբայանը հայցադիմում կներկայացնի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի


15:01 , 15 փետրվար, 2020

Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը դատական հայց կներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ իրեն զրպարտելու համար։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

«Ստիպված եմ գնալ իրավական գործընթացի՝ պաշտպանելու ինձ զրպարտություններից, որոնք իրականացվում են ՀՀ վարչապետի կողմից: Պատրաստվում եմ դիմել դատարան՝ պահանջելու ՀՀ վարչապետից, որպեսզի հերքի ու ներողություն խնդրի ԱԺ ամբիոնից իր հայտնած տեղեկությունների համար՝ կապված իմ գործի հետ»,- նշել է Բաբայանը՝ ավելացնելով, որ ներկայումս այս հարցը քննարկում է փաստաբանների հետ։