14:30 , 15 փետրվար, 2020Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու, ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և մեկ դաշինք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԿԸՀ կայքից:
2020թ. փետրվարի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 12 թեկնածուների գրանցման փաստաթղթեր:
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 6 կուսակցություններ`
Արցախի պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,
«Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների,
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների,
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների,
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 33 թեկնածուների,
Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ:
Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք` «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ:
Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ ս.թ. փետրվարի 18-ին` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:
Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 15-ի ժամը 18:00-ն է:
Առաջադրումների համար ԱՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետի վերաբերյալ պահանջի ապահովման նպատակով փետրվարի 15-ի շաբաթ` ոչ աշխատանքային օրը, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգործի աշխատանքային ռեժիմով:
Իսրայելյան Ռուսլան Էդուարդի 
Բալասանյան Վիտալի Միխայիլի
Մայիլյան Մասիս Սամվելի
Ամիրյան Սերգեյ Վասիլիի
Բաբայան Դավիթ Կլիմի
Իշխանյան Դավիթ Ռուբենի
Ղուլյան Աշոտ Վլադիմիրի
Բալայան Քրիստին Գրիգորիի
Խանումյան Հայկ Ռուբենի![]()
Հարությունյան Արայիկ Վլադիմիրի
Լալայան Բելա Լաերտի
Պողոսյան Մելսիկ Ռաֆայելի