Իմունային համակարգը կարգավորելու համար ճակնդեղը լավագույն տարբերակն է. ահա թե ինչու


21:30 , 15 փետրվար, 2020

Եթե սովոր չեք ճակնդեղ ուտելուն, ժամանակն է այս բանջարեղենը դարձնելու ձեր ամենօրյա սննդակարգի մի մասը:

Կարմիր ճակնդեղը բալանսավորում է գլյուկոզայի մակարդակը, օգնում նիհարելուն: 

Ահա ճակնդեղի օգտակար հատկությունները.

Նվազեցնում է արյան ճնշումը

Ճակնդեղը օգնում է լայնացնել զարկերակները և նվազեցնել սրտի առիթմիան: 

Իջեցնում է վատ խոլեստերինը

Ճակնդեղը պարունակում է լուծվող մանրաթել, ֆլավոնոիդներ և բետա-ցիանին: 

Շատ օգտակար է հղիության համար

Ճակնդեղը լի է ֆոլաթթվով: Ֆոլաթթուն անհրաժեշտ է հղի կանանց, քանի որ այն պաշտպանում է երեխային տարբեր հիվանդություններից: 

Օգնում է պայքարել օստեոպորոզի դեմ

Ճակնդեղը հարուստ է սիլիկոնով, ինչը կարևոր դեր է խաղում մարմնում կալցիումի կլանման գործընթացում:

Շաքարը վերահսկողության տակ է պահում

Շաքարով տառապող մարդիկ կարող են հագեցնել իրենց ախորժակը` ավելացնելով կարմիր ճակնդեղը սննդի մեջ:

Բուժում է անեմիան

Ճակնդեղը պարունակում է զգալի քանակությամբ երկաթ: Երկաթը նպաստում է հեմագլուտինինի արտադրությանը, որն օգնում է թթվածին տեղափոխել մարմնի տարբեր մասեր:

Ազատում է հոգնածության զգացումից

Ճակնդեղը օգնում է պահպանել կենսունակությունը` թույլ տալով թթվածին հասնել մարմնի բոլոր մասերը: Ճակնդեղը նաև մեծացնում է մարմնի դիմադրությունը վարակների նկատմամբ:

Բարելավում է ուղեղի գործունեությունը 

Կարմիր ճակնդեղի հյութը 16%-ով մեծացնում է մարմնի մտավոր և ֆիզիկական ակտիվությունը: Այն կարող է կանխել թուլացումը և բարելավել ուղեղի ընդհանուր գործունեությունը: