Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն այս շաբաթ արձակել է շուրջ 1100 կրակոց. ՊԲ


14:17 , 15 փետրվար, 2020

Փետրվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 120 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1100 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: