Ռոման ցանկանում է խզել պայմանագիրը Պաստորեի հետ


12:42 , 15 փետրվար, 2020

Armsport.am-ը գրում է․

Ըստ Il Tempo-ի, հռոմեական ակումբը, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, նախատեսում է դադարեցնել պայմանագիրը 30-ամյա արգենտինացի Խավիեր Պատորեի հետ:

«Ռոման» ցանկանում է կրճատել ֆինանսական կորուստները՝ թեթևացնելով աշխատավարձերի համար նախատեսված բյուջեն, հետևաբար, պատրաստ է նման քայլի դիմել և առաջինը այս ցուցակում Պաստորեն է, ով տարեկան 2,6 միլիոն եվրո է վաստակում ակումբում:

Այս մրցաշրջանում Ա Սերիայում Պաստորեն 9 խաղ է անցկացրել «Ռոմայի» կազմում: