ՊՆ-ի նախկին սպայի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը օրինական ուժի մեջ է մտել. նախարարությունը կփոխհատուցի չօգտագործված արձակուրդի գումարը


12:25 , 15 փետրվար, 2020

Hetq.am-ը գրում է․

Զինված ուժերում 19 տարի ծառայած նախկին սպա Ցոլակ Խաչատրյանն ընդդեմ ՊՆ-ի հայցը բավարարելու վճիռը օրինական ուժի մեջ է մտել:
Որոշում կայացվել է հունվարի 22-ին: Վարչական վճռաբեկ դատարանը ` նախագահությամբ Ռուզաննա Հակոբյանի մերժել է պաշտպանության նախարարության և ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել, այսպիսով ` Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանի կայացած որոշումն օրինական ուժի մեջ է մտել: Հիշեցնենք, որ համաձայն որոշման` ՊՆ-ը պարտավորվում է նախկին սպային վերադարձնել 288,6 օրվա արձակուրդային վճար` մոտ 6,9 մլն դրամ և դրա նկատմամբ հաշվարկվող տույժը` օրական 0,15%-ի չափով:

Գործը սկսվել է 2016-ին, երբ Ցոլակ Խաչատրյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ՊՆ-ից պահանջելով վերադարձնել չտրամադրված արձակուրդների գումարը եւ տույժերը։