Եթե իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում ստանան ցանկալի արդյունք, ապա ինձ վերագրվող քրեական գործն այլևս իմաստ չի ունենա ու մի հարմար պահի այն կփակեն․ Ա․ Բաբայան (Video)


12:16 , 15 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է․

Տեղի ունեցավ իրավապաշտպան Արսեն Բաբայանի մամուլի ասուլիսը։ Բանախոսն անդրադարձավ իրեն վերաբերող քրեական գործին, դրա ընթացքին, նոր զարգացումներին և իրողություններին, ինչպես նաև իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մանրամասներին:

Բաբայանը նշեց, որ իրեն վերագրվող քրեական գործն ուժի մեջ պահելով՝ իշխանությունները ցանկանում են հանրությանը ցույց տալ, թե իբր ՍԴ լիազորությունները յուրացվել են նախկինների կողմից։ 

«Եթե իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում ստանան ցանկալի արդյունք, ապա ինձ վերագրվող քրեական գործն այլևս իմաստ չի ունենա ու մի հարմար պահի այն կփակեն»,–նշեց Բաբայանը։

Մանրամասները տեսանյութում։