Sukhoi Superjet-ը ձախողել է ուղևորների տարհանման փորձերը


05:45 , 15 փետրվար, 2020

Sukhoi Superjet ինքնաթիռը ձախողել է ուղևորների տարհանման թեստերը, որոնք տեղի են ունեցել 2020 թվականի փետրվարի սկզբին: Դրա հետագա շահագործումը անհնար է, հայտարարել է ավիացիոն փորձագետ Վադիմ Լուկաշևիչը իր Facebook-ում։

Արտակարգ փչովի թեքահարթակներ բաց թողնելու ստուգման ընթացքում ճիշտ է բացվել միայն մեկը, ևս երկուսը գլխիվայր են ընկել, իսկ մեկը՝ պատռվել է: Լուկաշևիչը հիշեցրել է, որ ավիացիոն ներկայիս կանոնների համաձայն՝ ավելի քան 44 ուղևոր ունեցող ինքնաթիռից տարհանումը պետք է տեղի ունենա 90 վայրկյանի ընթացքում, իսկ դա «անհնար է անսարք վթարային սանդուղքների պարագայում»: Լուկաշևիչը կոչ է արել չեղարկել ինքնաթիռի վկայականը` մինչև շտապ փչովի թեքահարթակների արատները շտկելը։