Մարտական ոչ-ոքի․ Վալենսիան ու Աթլետիկոն հաղթողին չորոշեցին


03:30 , 15 փետրվար, 2020

Armsport.am-ը գրում է․

Մեկնարկել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրը։ «Վալենսիան» «Մեստալիայում» ընդունել էր Մադրիդի «Աթլետիկոյին»։

15-րդ րոպեին Մարկոս Լյորենտեի գոլի շնորհիվ «Աթլետիկոն» առաջ անցավ հաշվի մեջ։ Առաջին կեսի վերջնամասում տանտերերը Գաբրիելի դիպուկ հարվածի շնորհիվ վերականգնեցին հաշվի հավասարությունը։

43-րդ րոպեին «Աթլետիկոն» երկրորդ անգամ առաջ անցավ հաշվի մեջ։ Աչքի ընկավ Տոմա Պարտին։ 59-րդ րոպեին Ժոֆրեյ Կոնդոգբիան գրավեց Յան Օբլակի դարպասը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։

Ամբողջակա հոդվածը կարող եք կարդալ այստեղ։