Լիբիայում անցկացված հակաթուրքական բողոքի ակցիային ավելի քան 200,000 մարդ է մասնակցել


02:15 , 15 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է․

Փետրվարի 14-ին լիբիական Բենգազի քաղաքի Քիշ հրապարակում «Կանգնեցնենք ահաբեկչությունը» խորագրով բողոքի ակցիա է տեղի ունեցել, որին մասնակցել է ավելի քան 200,000 մարդ: Այս մասին տեղեկացնում է riafan.ru կայքը:
Բողոքի ակցիային մասնակցել են քաղաքապետարանի աշխատողներ, ուսանողական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ու շրջաններից ժամանած պատվիրակություններ, ինչպես նաև մտահոգ քաղաքացիներ, որոնք  իրենց ձայնն են բարձրացրել ընդդեմ իրենց երկիր Թուրքիայի ներխուժման:
Ակցիայի մասնակիցները հնարավորություն են ունեցել միանալ «Կանգնեցնենք ահաբեկչությունը» շարժմանը և գրանցվել Լիբիայի ազգային բանակի շարքերում` համալրելու համար հայրենիքի պաշտպանների շարքերը: Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել միանալ բանակին, արյուն են հանձնել բանակի անդամների համար և ստացել են երախտագիտության նամակներ:
Հրապարակում լիբիացիները պայթեցրել են Թուրքիայի դրոշով ներկված երեք փչովի տանկեր, ինչպես նաև վերացրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մարտիկի նախապես պատրաստված արձանները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։